Առկա է: Այո
Ապրանքի կոդը: U191/1021
Օդաբան սփրեյ - ավելորդ քրտնարտադրության և տհաճ հոտի դեմ նախատեսված միջոց
Օդաբան սփրեյ օգտագործվում է մարմնի ցանկացած հատվածի ավելորդ քրտնարտադրության դեպքում՝ թևատակ, մարմին, կուրծք, դեմք, ձեռքեր, ոտքեր, գլխամաշկ, աճուկի շրջան, պրոթեզավորված վերջույթներ։
Բաղադրությունը:
Aluminium Chloride 20%; Dimethicone Copolyol 193-1%; Ethanol ‘B’ (DEB)
Օգտագործման ձևը:
Օդաբան սփրեյ օգտագործվում է գիշերը՝ քնելուց առաջ։ Այդ ժամանակ օրգանիզմը առավել հանգիստ վիճակում է, և քրտինքի արտազատությունը նվազագույնի է հասցված, ուստի Օդաբան սփրեյը առավել արդյունավետ է գործում գիշերը։ Օգտագործելուց առաջ անհրաժեշտ է լվանալ և լավ չորացնել խնդրահարույց հատվածը (լրիվ չորության համար կարելի է օգտվել վարսահարդարիչից)։ Դրանից հետո պետք է Օդաբան սփրեյը ցանել յուրաքանչյուր թևատակի վրա մեկ կամ առավելագույնը երկու անգամ։ Առավոտյան պետք է լվանալ սառը ջրով և օճառով։
Օգտագործման տևողությունը:
Գիշերը Օդաբան սփրեյի օգտագործումից հետո, եթե առաջանում է այրոց կամ քոր, խորհուրդ է տրվում օգտագործել մանկական տալկ։ Մի օգտագործեք Օդաբան սփրեյ մեծ քանակությամբ, բավական է մեկ կամ երկու ցանում խնդրահարույց հատվածի վրա։ Թևատակերում Օդաբան սփրեյը սկզբում օգտագործվում է մեկ օր ընդմիջումով երկու շաբաթվա ընթացքում, իսկ արդյունքի ստանալուց հետո՝ միջինում շաբաթը մեկ անգամ։ Ձեռքերի և ոտքերի դեպքում անհրաժեշտ է օգտագործել ավելի մեծ քանակություն, քան մարմնի այլ հատվածներում։
Հատուկ ցուցումներ:
• Օդաբան սփրեյի ցանումից հետո, եթե առաջանում է այրոց կամ քոր,
խորհուրդ է տրվում օգտագործել մանկական տալկ։
• Մի օգտագործեք Օդաբան սփրեյը օրվա ընթացքում։
• Դեմքի վրա Օդաբան սփրեյը կիրառեք բամբակյա սկավառակի օգնությամբ։
• Մի կիրառեք Օդաբան սփրեյը գրգռված կամ վնասված մաշկի վրա։
• Թարմ սափրված թևատակերի վրա Օդաբան սփրեյ օգտագործել չի կարելի։
(թույլատրելի է միայն 24 ժամ անց)։
• Տաք լոգանք ընդունելու կամ սաունայում լինելու դեպքում Օդաբանը պետք է կիրառել տվյալ գործընթացներից մեկ ժամ անց։
Տեղեկություն:
Ձեռքերի և ոտքերի ափերի ավելորդ քրտնարտադրությունը բուժման նկատմամբ ավելի դիմացկուն է, քան մարմնի մյուս հատվածներինը։ Այդ պատճառով որոշ դեպքերում անհրաժեշտ է հետևյալ համակցությունը՝ ձեռքի ափերի դեպքում՝ Օդաբան ձեռքի լոսյոն՝ օրվա ընթացքում + Օդաբան սփրեյ՝ գիշերը, իսկ ոտքերի դեպքում՝ կոշիկների փոշի՝ կոշիկների ներսում օգտագործելու համար և Օդաբան սփրեյ՝ գիշերը։